Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել՝ Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա և սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ»,- նշել է նա։
Նշվում է նաև, որ Ադրբեջանը բազմիցս է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն այնպիսի փաստերի վրա, որ «Հայաստանի կողմից ձեռք բերված զենքն ու ռազմական տեխնիկան տեղակայվում են Ղարաբաղի տարածքում»: