Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչներն այսօր բողոքի երկրորդ նոտան են հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը' Օրհան Զեյնալովի վիճակի հետ կապված:

 

Ադրբեջանը դժգոհ է, որ ռուսական կողմն այդպես էլ չի կազմակերպել հանդիպում Զեյնալովի և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների միջև, այդ պատճառով է հղել երկրորդ բողոքի նոտան: Նամակն ուղարկվել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Բաստիրկինին: Այս մասին գրում է argumenti.ru-ն:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը ձերբակալվել է երեքշաբթի օրը' Մոսկվայի Արևմտյան Բիրյուլեվո շրջանում կատարված սպանության մեղադրանքով: Նրան կասկածում են Եգոր Շչերբակովին սպանելու մեջ: Սպանությունից հետո նշված շրջանում սկսվել էին մասսայական անկարգություններ, որոնք հրահրել էին ռուս ազգայնականները, ովքեր պահանջում էին գտնել ռուս Եգոր Շչերբակովի սպանողին: Իսկ արդեն ուրբաթ օրը բողոքի ակցիա անցկացվեց Բաքվում ' որպես աջակցություն Օրհան Զեյնալովին: