Իրանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային:
Այդ կապակցությամբ Իրանի Իսլամանական Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, փոխանցում է ԱՊԱ-ն:
Թեհրանը բողոքի նոտա է հղել այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարություն են հնչեցրել՝ այդկերպ միջամտելով Իրանի ներքին գործերին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս դեսպանին բողոքի նոտա էր հղվել Իրանի հարցում Լոնդոնի դիրքորոշման կապակցությամբ: