Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինային տրամադրվելիք «stand by» վարկը, որը կազմում է 17 միլիարդ դոլար: Վարկը տրամադրվում է երկու տարի ժամկետով. նպատակն է աջակցել կառավարության տնտեսական ծրագրերին, վերականգնել մակրոտնտեսության կայունությունը եւ նպաստել տնտեսական աճին:
Անհապաղ կտրամադրվի 3.19 միլիարդ դոլար, որից 2 միլիարդը կներկայացվի որպես բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում: Երկու ամիս անց հիմնադրամում տեղի կունենա կատարողական ծրագրի վերանայում, իսկ վարկի երկրորդ եւ երրորդ մասնաբաժինը հիմնադրամը նախատեսում է տրամադրել երկու ամիս անց, երբ կրկին կվերանայվի կատարողական ծրագիրը, իսկ մնացած գումարը նախատեսվում տալ' հաշվի առնելով եռամսյակին ամփոփումների արդյունքները: