Ուկրաինան վաղն արդեն Ռուսաստանից կստանա 3 միլիարդ դոլար, որը նախատեսվում է հատկացնել «Ազգային բարեկեցության» հիմնադրամին. հայտնում է itarr-tass-ը:

 

«Ռուսաստանի հետ այս գործարքն ավարտվել է անցյալ ուրբաթ: Հատկացված միջոցների վերջնական փոխանցումը կիրականացվի երեքշաբթի»,- հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը;

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան դեկտեմբերի 17-ին համաձայնության էին եկել Ռուսաստանի կողմից ուկրաինական եվրապարտատոմսերը 15 միլիարդ դոլարով գնելու շուրջ: