Բոդիբիլդինգով զբաղվող 32-ամյա Ջեսիկա Սմիթը՝ ամերիկյան Փենսիլվանիա նահանգից, կկանգնի դատարանի առջեւ այն բանի համար, որ գումար է հավաքել գոյություն չունեցող քաղցկեղի բուժման համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Facebook-ում եւ հովանավորությունների GoFundMe կայքում Ջեսիկան հայտարարել է, որ տառապում է հաստ աղիքի քաղցկեղով, որը ժառանգական է, եւ թանկարժեք բուժման, հիվանդանոցներ այցելելու ու իր բացակայությամբ երեխաների խնամքի համար դրամական միջոցների կարիք ունի։ Նրան ավելի քան 10 000 դոլար են նվիրաբերել։
Այս տարվա հունիսին Ջեսիկայի ծանոթը դիմել է իրավապաշտպան մարմիններին եւ հայտնել, թե կասկածում է, որ կինը իրականում հիվանդ չէ եւ բոլորին խաբում է։ Մեկ ամիս անց Ջեսիկայի ամուսինը պատմել է, որ իր կինը աշխատավայրից բժշկական ապահովագրություն ունի։ Այն չի ակտիվացվել, քանի որ բուժման ծախսերը չեն գերազանցել չապահովագրվող նվազագույն չափը, որը կազմում է 1250 դոլար։
Նոյեմբերի 4-ին Ջեսիկա Սմիթը ձերբակալվել է։ Նրան ստի միջոցով կողոպուտի եւ կողոպտված սեփականություն ստանալու մեղադրանքներ են առաջադրվել։
Լուսանկարը՝ Chester County District Attorney-ի
Հետևեք NEWS.am Medicine-