Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը համաձայնել է անշարժ գույքի վաճառքի առնչությամբ կապիտալի աճի հարկ վճարել ԱՄՆ-ի կառավարությանը, հաղորդում է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին: Թերթի տվյալներով՝ հարկը կազմում Է շուրջ 100 հազար ֆունտ:
Ավելի վաղ բրիտանացի քաղաքական գործիչն ԱՄՆ-ի պահանջները համարում Էր «չափազանց վրդովեցուցիչ»: Ես հարկերն ամբողջությամբ կվճարեմ Մեծ Բրիտանիայում, որտեղ ապրում եւ աշխատում եմ»,- հայտարարել Էր նա: Սակայն Լոնդոնի քաղաքագլուխն ստիպված Է եղել փոխել որոշումը փետրվարին ԱՄՆ ծրագրված ուղեւորության պատճառով:
Ջոնսոնը պարտավոր Է հարկ վճարել Մեծ Բրիտանիայում իր տունը վաճառելու կապաւցությամբ, որը 1999 թվականին ձեռք Է բերվել 470 հազար ֆունտով եւ 2009 թվականին վաճառվել 1,2 միլիոն ֆունտով: Լոնդոնի քաղաքագլուխը, որը ծնվել Է Նյու Յորքում, ունի երկքաղաքացիություն: Մեծ Բրիտանիայում կապիտալի աճի հարկ գոյություն չունի, սակայն ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պարտավոր են ներկայացնել հարկային հայտարարագիր եւ վճարել հարկեր՝ անկախ բնակության վայրից: