«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, հավանաբար նկատի ունենալով, ռեժիսոր Արշակ Զաքարյանին․ «Մեկը կա, Քելբաջարում (մայրուղու վրա) անվճար հող էր ստացել, վրան եկամտաբեր ռեստորան սարքել, բայց հարկերը չէր վճարում: Հարց. այդ մարդը մեղավոր չի՞, որ մենք պարտվեցինք ու իր ռեստորանը մնաց ադրբեջանցիքին: Եվ ևս մի հարց. արդյո՞ք մենք կպարտվեինք, եթե 30 տարի բոլորը վճարեին հարկերը ու երկիրը չթալանվեր»,- գրել է Իոաննիսյանը:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արշակ Զաքարյանը, մեկնաբանելով գրառումը, կոշտ աձագանքեց․ «Թող լավ իմանա, որ էդ հողի համար ես վճարել եմ ավելի շատ հարկ, քան ինքն իր ցեղով արժի։ 3000 մետր ամայի տարածքի համար վճարել եմ 45 000 դոլար, և մտածված եմ արել, որպեսզի մարդիկ հասկանան, որ արյունով ազատագրված հողն ավելի թանկ արժի։ Հարկեր չվճարելու մասին որևէ փաստ չկա, ինքն ու իր սրիկա կուռքերը ապացուցել են, որ բացի ստից, ուրիշ ոչինչ չունեն ներկայացնելու երկրին։ Արտասահմանյան խամաճիկ շպիոնները թող լավ իմանան, որ իրենց ամեն բառի համար պատասխան են տալու։ Հարկեր չվճարելու մասին խոսում է սորոսական մի ապուշ, որը դրսից հատուկ նշանակված է մեր երկիրը կազմաքանդելու՝ իր նման դավաճան շուն-շանորդիների հետ միասին»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ արդյոք Դանիել Իոաննիսյանի մեղադրական տոնով գրառումը չի ենթադրում պատերազմի պարտության բեռը դնել Զաքարյանի և նրա նմանների ուսերին, վերջինս նկատեց․ «Ես և իմ նմանները մեր հողը պահել ենք մինչև վերջին վայրկյանը, իսկ իր նման շուն-շանորդիները առանց մի կրակոցի հանձնեցին հենց Քարվաճառը։ Քարվաճառը չէր ընկել, իրենք մի ստորագրությունով հանձնեցին իրենց թուրք եղբայրներին։ Դրա համար իրենց նման թուլեքը պատասխան են տալու»,- նշեց Զաքարյանը։
Հիշեցնենք՝ շուրջ մեկ տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախում Արշակ Զաքարյանին պատկանող ռեստորան, միջադեպ էր տեղի ունեցել ՀԴՄ կտրոն չտալու հետ կապված։ Հետարքրվեցինք՝ հնարավո՞ր է Դանիել Իոաննիսյանն իր գրառմամբ հենց դա է նկատի ունեցել՝ Զաքարյանն ասաց․ «Այո, հենց դա նկատի ունի, իրենք այդ ժամանակ էլ են ստել, բայց ես հանգամանալից բացատրել եմ, թե ինչ էր իրականում տեղի ունեցել․ սարքը խափանվել էր, բայց իր ասած ժամկետում ՀԴՄ-ն ուղարկվել էր։ Այդ ՀԴՄ-ի պատմությունը սարքելով՝ նրանք փորձում էին արժեզրկել այն ներդրումները, որ միտված էին Արցախում գտնվող տարածքները զարգացնելուն։ Ես գիտեի, որ նրանց նպատակը ոչ թե տուգանքն էր, այլ, որ ցույց տային, թե իբր Արցախում մարդկանց չեն տուգանում։ Հարկային տեսուչն ինձ ասաց՝ «ավելի լավ է ձեռքս կտրեին, թե ես քեզ նման հարկ վճարողին տուգանեի», բայց ես ինքս եմ խնդրել տուգանել ինձ, որովհետև այդ տուգանքն էլ էր գնում Արցախի բյուջե։ Եթե հետաքրքրվեն, կտեսնեն, թե Արշակ Զաքարյանն ու այդ կազմակերպությունը որքան հարկեր է վճարել և ինչպիսի մասնակցություն է ունեցել այդ տարածքների զարգացմանը։ Իոաննիսյանի նման ոչնչությունների ասածները, որոնք ընդունակ են մոր վրա գործ տալ, մորը բռնաբարել, այդքան էլ կարևոր չեն։ Իր նման ճիճուն, որը երևի իր ընտանիքում էլ ընդունված չէ, թող իմ մասին վատը խոսի, ինչքան վատը խոսեն, այնքան մեր ռեյտինգը ավելի կբարձրանա»,- ասաց Արշակ Զաքարյանը։