Հայաստանում Միացյալ Թագավորության վիզաների ընդունման կենտրոնի գործերը 2014թ. ապրիլից վարելու է դեսպանատան նոր կոմերցիոն գործընկերը՝ Teleperformance ընկերությունը: Արդյունքում վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել ավելի շատ' նաեւ կոմերցիոն կազմակերպության սպասարկման ծառայությունների դիմաց: Վիզայի դիմումների կենտրոնի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել 59 ֆունտ ստերլինգ, ո րը հավելում է լինելու վիզայի վճարին և գանձվելու է որպես վիզայի հետ կապված ծառայությունների սպասարկման վարձ:

 

Վճարումը կատարվելու է վիզայի վճարի հետ՝ վիզայի դիմումի հանձման համար օր և ժամ վերցնելու պահին: Վճարի ամբողջական չլինելու դեպքում ՄԹ մուտքի վիազայի դիմումը չի ընդունվի: Վիզաների տրամադրման ծառայություններում կատարվելու է նաեւ աշխատանքային ժամերի փոփոխություն: Վիզայի բաժնի անցումային շրջանում դեսպանատունը սերտորեն աշխատում է նոր կոմերցիոն գործընկերների հետ ծառայությունների շարունակական անխափան ընթացքը ապահովելու համար:

 

Հայաստանում ՄԹ վիզա ստանալու համար անհրաժեշտ է հայտ լրացնել առցանց տարբերակով, վճարումը կատարել ԱՄՆ դոլարով՝ կրկին առցանց և հետո նոր ներկայանալ Վիզայի հայտերի կենտրոն բիոմետրիկ տվյալները ներկայացնելու համար: Վիզայի դիմումների կենտրոնը տեղափոխվելու է նոր տարածք, սակայն բոլոր դիմումները շարունակվելու են ընդունվել Միացյալ Թագավորության Վիզաների և իմիգրացիայի անձնակազմի կողմից: Բացի այդ, 2014թ. ապրիլից Միացյալ Թագավորությունից դուրս գտնվող բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել միջազգային կոնտակտային կենտրոնի ծառայություններից, ստանալու համար վիզայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

 

Նոր կոնտակտային կենտրոնը մատուցելու է առավել լավ ծառայություն մեր հաճախորդներին, քանի որ նրանք կապահովեն բարձր ստանդարտներ և հնարավորինս արագ կպատասխանեն զանգերին ու էլեկտրոնային նամակներին: Ծառայությունը մատուցվելու է մի քանի լեզվով: Հաճախորդները կարող են շարունակել օգտվել դեսպանատան կայքից, որը 2014-ի մարտից տեղափոխվելու է gov.uk կայք: