armsport.amՄադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն, ով հանդիսանում է ամերիկյան «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերս» ակումբի համասեփականատերը, հայտնել է, որ ապագայում մտածում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի եւ «արքայական ակումբի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու շուրջ:
«Պատրաստ կլինեի վճարել սեփական գրպանից, որպեսզի ձեռք բերեի Մեսսիին: Մեր ակումբի համար սահմաններ չկան: Կլինենք մեծագույնները: Ինչո՞ւ ձեռք չբերեինք Լեոյին: Մի քանի տարուց կկարողանանք գնել նաեւ Ռոնալդուին: Անհնարին ոչինչ չկա:
Շատ ֆուտբոլիստներ կցանկանան հանդես գալ Ֆլորիդայում: Ո՞վ չէր ցանկանա ապրել այստեղ»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է «Goal.com»-ը: