«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport պարբերականը:

Կատալոնացիները աշխատավարձի բարելավված տարբերակով նոր պայմանագիր են պատրաստում ֆուտբոլիստի համար և ցանկանում են, որ Մեսսին կարիերան ավարտի «կապտանռնագույնների» կազմում:

Արգենտինացու գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2018թ-ին: Ներկայումս նա ստանում է տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, գումարած 405 մլն եվրո բոնուսներ: Մեսսիի տրանսֆերային հրաժարագինը ներկայումս կազմում է 250 մլն եվրո: