armsport.am«Շալկեի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Բենեդիկտ Հովեդեսը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում է «Mirror»-ը, «զինագործները» պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Գելզենկիրխենը ներկայացնող ակումբին վճարել 15 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հարկ է հավելել, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Հովեդեսը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: