Պորտուգալական «Պորտու»-ի աջ պաշտպան Ռիկարդու Պերեյրան կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

Ինչպես տեղեկացնում է «SABADO»-ն, Լոնդոնի «Տոտենհեմ»-ը փոխարինող է փնտրում Կայլ Ուոքերի համար, ով ամռանը կհեռանա թիմից:

Անգլիական ակումբի ուշադրությունը գրավել է 23-ամյա պորտուգալացին, ով երկու մրցաշրջան վարձավճարով անցկացրել է «Նիս»-ում:

«Տոտենհեմ»-ը պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել Պերեյրայի համար` ակտիվացնելով նրա հրաժարագինը: