Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կարծիքվ Հայաստանի ընտրանին չկարողացավ իրագործել այն ինչ պլանավորել էր:
«Այն ինչ պլանավորել էինք, չկարողացանք կատարել։ Իսկ Յովետիչն էլ ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Պլանավորելը մեկ բան է, կ ատարելը` ուրիշ։ Որ ասեմ, որ ցանկություն չկար, դա այդպես չէ։ Զիջեցինք պայքարում, որն որոշիչ էր այսօր։ Առաջին գոլից հետո մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ և չօգտագործեցինք, իսկ երկրորդ գոլից հետո, Չեռնոգորիան լիովին վերահսկում էր խաղը և ինչ-որ նախատեսել էինք չկարողացանք իրականացնել»,- Պետրոսյանի խոսքերը մեջ է բերում ՀՖՖ-ն:
Հավաքականի գլխավոր մասնագետը խոսել է նաև Չեռնոգորիայի դեմ երևանյան հանդիպման մասին. «Երևանի խաղի արդյունքը պատահականություն չէր։ Երկրորդ խաղակեսում մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Դա ցանկություն էր, աշխատանք էր և այստեղ պատահականություն չեմ տեսնում։ Ես միշտ ասել եմ, որ մենք ճանապարհի սկզբին ենք և պետք է շատ շատ աշխատենք, որպեսզի կարողանանք պինդ բարձրակարգ թիմ դառնանք։ Ես իրատես և լավատես եմ, և այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ թե մենք ով ենք, որտեղից ենք եկել և ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապաչհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են և հաղթանակներ և պարտություններ, և եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանը թիմը արտագնա խաղում 4:1 հաշվով պարտվեց Չեռնոգորիային: