armnoc.am  Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում է:

Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը զիջում էր մրցակցին միայն 4 միավորով (16:20): Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները ոչ միայն հետ բերեցին կորցրած միավորները, այլև առաջ էին հաշվի մեջ մեկ միավորով' 35:34: Երրորդ քառորդը բավականին դժվարին ստացվեց երկու թիմերի համար էլ, սակայն Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը' 51:46: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 60:74 և Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը դուրս եկավ եզրափակիչ:

Այս խաղում ամենաարդյունավետը Անդրե Սպայտ Մկրտչյանն էր' 24 միավոր:

Կիսաեզրափակչի մյուս զույգերը կազմել են Անդորրան և Սան Մարինոն: Նրանք ուժերը կչափեն Երևանի ժամանակով 21:30-ին: