armnoc.am Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը' դարձավ մրցաշարի չեմպիոն:

Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ' 25:12): Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի' Դանսթոնի, մյուս0 բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով:

Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայտ Մկրտչյանն է' 27 միավոր:

Հայաստանի հավաքականը դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրականի փուլին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Տեսանյութը` ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջից: