Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը:
Մերոնք մրցակցին զիջեցին 0:2 հաշվով:
68-րդ րոպեին Մալինովը խփեց հանդիպման առաջին գոլը, իսկ 81-րդ րոպեին Մինչևը կրկնապատկեց բուլղարացիների գոլային առավելությունը:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը դեռևս միավոր չի վաստակել: Բուլղարացիներն իրենց միավորների քանակը հասցրին 9-ի: