Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 4:0 հաշվով պարտության մատնեց «Գալաթասարային»:

Դորտմունդցիների կազմում դուբլ ձևակերպեց Օբամեյանգը: Ֆուտբոլիստը նախ աչքի ընկավ հանդիպման 6-րդ րոպեին, ապա 18-րդ րոպեին: Հյուրերի երրորդ գոլը 41-րդ րոպեին հեղինակեց Մարկո Ռոյսը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 4:0 հօգուտ հյուրերին:

Նշենք, որ հանդիպանը մեկնարկային րոպեներից մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը: