Հայաստանի ազգային հավաքականը ԱՄՆ-ի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում ընկերկան խաղի շրջանակներում ուժերը չափեց Գվատեմալայի ընտրանու հետ: Մերոնք մրցակցի նկատմամբ հաղթանակի հասան ջախջախիչ 7:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Ռուիզը բացեց հաշիվը, որին հաջորդեցին մերոնց հեղինակած 7 գոլերը: 39-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաշիվը դարձրեց 1:1, վեց րոպե անց գոլի հեղինակ դարձավ նաև Էդգար Մանուչարյանը:
50-րդ րոպեին Գեղամ Ղադիմյանը հեղինակեց իր առաջին գոլը հավաքականում:
Տասը րոպե անց Մխիթարյանը իր երկրորդ գոլը խփեց, իսկ 70-րդ րոպեին «Բորուսիայի» ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, երկու րոպե անց Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց նաև Արթուր Սարկիսովին: Իսկ 84-րդ րոպեին Մխիթարյանը հերթական արդյունավետ փոխանցումը եզրափակեց Զավեն Բադոյանը:
7:1 հօգուտ Հայաստանի հավաքականին: Սա մեր ընտրանու պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: