Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» «Չոնբուկ Մոտորսի» հետ ընկերական խաղում 4:1 հաշվով առավելության է հասել:
Մեկնարկից 4 րոպե անց Մարկո Ռոյսը բացել է հաշիվը, 10-րդ րոպեին Լի Դոն Գուկը խփել է պատասխան գոլը:
Հանդիպման 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլ է խփել նաև Գոնասալ Կաստրոն: Դորտմուդցիների կազմում գոլի հեղինակ են դարձան նաև Պարկը (53), Պուլիսիչը (90+1):