Ընկերական խաղի շրջանակներում «Ռեալ Սոլթ Լեյքը» հանդիպեց կորեական «Սոնամին»:
Դիմակայությունն ավարտվեց ամերիկյան թիմի հաղթանակով 1:0 հաշվով:
Հաղթական գոլը 50-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հավելենք, որ սա հարձակվողի առաջին գոլն էր «Ռեալ Սոլթ Լեյք» վերադառնալուց հետո: