Մեկնաբան Նոբել Առուստամյանը հերքել է այն լուրերը, թե «Սպարտակը» պարտավորվել է վճարել հարձակվող Յուրա Մովսիսյանի աշխատավարձի կեսը՝ վարձավճարով «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես գալու ժամանակ:

«Որքան գիտեմ, «Ռեալ Սոլթ Լեյքն» ամբողջությամբ իր վրա է վերցրել Մովսիսյանի աշխատավարձը: Ի սկզբանե այդպես էր ծրագրված, և դա նույնիսկ չի էլ քննարկվել: Չէի վստահի այն խոսակցություններին, թե «Սպարտակը» ֆուտբոլիստին մեկ միլիոն է վճարելու տարվա համար: Յուրան շատ էր ցանկանում վերադառնալ ԱՄՆ՝ ընտանեկան պատճառներով: Մովսիսյանը շատ լավ է զգում իրեն այնտեղ, և դա զարմանալի չէ: Նա մեծացել և ապրել է Լոս Անջելեսում: Իսկ հայը Լոս Անջելեսում սովորական պատմություն է: Այնտեղ հայկական մեծ սփյուռք կա, և այնտեղ է Յուրայի տունը: Մովսիսյանն առաջարկներ ուներ նաև եվրոպական ակումբներից, ընդ որում մինչև «Սպարտակ» տեղափոխությունը: Իսկ վերջին մի քանի տարում նրա անունը կապում էին Անգլիայի և Գերմանիայի թիմերի հետ»,- Առուստամյանի խոսքը մեջբերում է Matchtv.ru-ն: