Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
MLS-ի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Տորոնտոյին»: Իր թիմի խաղը կրկին բաց է թողել Յուրա Մովսիսյանը, ով ապաքինվում է «Սան Խոսե Ըրթքուեյքսի» հետ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքից:
«Տորոնտո»-«Ռեալ Սոլթ Լեյք» հանդիպման միակ գոլը հեղինակել է Ռիքեթսը '68-րդ րոպեին: