ԱՄՆ-ի առաջնությունում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելը MLS հավանական վերադարձի մասին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ և մերժում է ստացել:
«Յուրան մեզ մոտ չի գա այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մենք նրա հետ մանրամասն զրուցել ենք: Յուրայի մոտ ամեն ինչ կարգին է «Սպարտակում»: Իր թիմում փոխվել է գլխավոր մարզիչը, և նոր մարզիչը հույսեր է կապում նրա հետ: Ուրախ եմ Մովսիսյանի համար, ցավոք նրանից չստացա այն պատասխանը, որը ցանկանում էի լսել»,- Վայբելի խոսքը մեջբերում է ESPN700-ը: