Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալվեց «Մալագային»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1 հաշվով:

Մեկնարկից երկու րոպե անց կատալոնացիները հաշվի մեջ արդեն առաջ անցան` Լուիս Սուարեսի փոխանցումն արդյունավետ եզրափակեց Մունիր Էլ Հադադին: Կես ժամ անց Խուանպին հավասարեցրեց հաշիվը, իսկ 51-ր րոպեին Լիոնել Մեսսիի հեղնակած գոլը հաղթանակ բերեց «կապտանռնագույններին»:

Հայս հաղթանակից հետո կատալոնացիները 48 միավորով բարձրացան Լա լիգայի մրցաշարային աղյուսակի  առաջին հորիզոնական: Երկրորդ տեղում գնտվող Մադրիդի «Ատլետիկոն» նրանց զիջում է մեկ միավորով: