Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում Կատալոնյան «Բարսելոնան» արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց «Էյբարին»:

Կատալոնյան կաումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Արգենտինացին նախ 31-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ապա աչքի ընկավ նաև 55-րդ րոպեին:

Կատալոնացիները 65 միավորով շարունակուն են գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: