Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ:
19-րդ րոպեին Քարիմ Բենզեման խփեց հանդիպման առաջին գոլը: 67-րդ րոպեին Սաբինը հեղինակեց պատասխան գոլը, իսկ երեք րոպե անց Բենզեման նաև երկրորդ անգամ աչքի ընկավ արդյունավետ հարվածով:
Այս հաղթանակից հետո Բենիտեսի թիմը միավորների քանակը հասցրեց 13-ի և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ նույնքան միավոր ունի նաև «Սելտան»: