Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում այսօր «Ուլիսը» Հանրապետական մարզադաշտում հանդիպեց «Միկային»:

Հանդիպումն ավարտվեց «Միկայի» հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:

Միակ գոլը 45-րդ րոպեին հեղինակեց Արտակ Գրիգորյանը:

Նշենք, որ ավելի ուշ կմեկնարկի «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը: