Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպումը:

Միմյանց դեմ խաղացին «Ուլիսը» և «Արարատը»: Պայքարն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Մեկնարկից 14 րոպե անց Միլուտին Իվանովիչը հեղինակեց հանդիպման առաջին գոլը, իսկ 66-րդ րոպեին Բրայան դե լա Ֆուենտեն հեղինակեց պատասխան գոլը: Ֆուտբոլիստը 86-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց և պարտությունից փրկեց «Արարատին»: