Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» արտագնա խաղում հանդիպեց «Կրասնոդարի» հետ:
Մոսկովյան ակումբը մրցակցի նկատմամբ հաղթանակ տոնեց նվազագույն հաշվով: 12-րդ րոպեին միակ գոլը հեղինակեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
Նշենք, որ Մովսիսյանը փոխարինվեց 62-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը՝ հյուրերի պահեստայինների նստարանին էր: