Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց Տուլայի «Արսենալին»:
Դաշտի տերերը հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման առաջին գոլը հեղինակեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ 8-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Երկրորդ գոլը 22-րդ րոպեին հեղինակեց Պրոմեսը:
Նշենք, որ Մովսիսյանը մոսկովյան ակումբի կազմում այս մրցաշրջանում իր առաջին գոլը հեղինակեց: