Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Մորդովիային»:
Հանդիպման հաղթական գոլը մեկնարկից 4 րոպե անց Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո հեղինակեց Իվելին Պոպովը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 59-րդ րոպեին, Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ 67-րդ րոպեին:
Այժմ «Սպարտակը» իր ակտիվում ունի 20 միավոր: