Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց Տուլայի «Արսենալին»:

Հյուրերի կազմում աչքի ընկան Խոզինը և Սմոլովը, դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Մասլովը:

Հանդիպմանը մասնակցեց նաև Էդգար Մանուչարյանը, ով գոլային փոխանցում կատարեց Խոզինին: