Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կուբանին»: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով' 2:1 հաշվով:
Հանդիպման առաջին րոպեներից «Ուրալի» կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
Հանդիպման 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվողի նկատմամբ տուգանային հրապարակում խախտման համար հանդիպման մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Խերսոն Ասևեդոն դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
«Կուբանի» ֆուտբոլիստները բաց թողած գոլից հետո նետվեցին առաջ և շատ արագ կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 36-րդ րոպեին Իգնյատևին հաջողվեց խփել պատասխան գնդակը: Հանդիպման ավարտից 7 րոպե առաջ Եկատերինբուրգի թիմին հաջողվեց հաղթանակ տոնել. մրցակցի դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց Դենիս Դորոժկինը:
Տեսանյութը` այստեղ