Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած 2014 թվականի մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոյի ընթացքում հայտնի դարձավ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի դափնեկիրը:
5-րդ անգամ տարվա լավագույնը ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մրցանակաբաշխույթանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, մեդիայի ներկայացուցիչներ, հյուրեր: