Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հարցում է անցկացնում՝ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար:

Հավակնորդների թվում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Շտուտգարտի» դեմ խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: