armnoc.am Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում՝ առանձին գործիքների վրա:

Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում: Արթուր Դավթյանը, ով նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում՝ երկրորդը:

Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: