Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջին տուրի առաջին պարտիայում Արոնյանի մրցակիցը Դանիել Կոուդերն էր: Արոնյանը հաղթել է առաջին դասական պարտիայում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հրանտ Մելքոնյանը և Ռոբերտ Հովհաննսյանը պարտիան ավարտեցին ոչ-քի արդյունքով: