Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի թիմը զբաղեցրել է վերջին' 10-րդ տեղը մարտի 15-17-ը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի «Ֆորում» հանրաճանաչ մարզապալատում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 42-խաղարկությունում: Մրցաշարին մասնակցեցին 10 երկրների հավաքականներ:

Մեր թիմն իր ենթախբում զբաղեցրել էր վերջին' 5-րդ տեղը' 1:7 հաշվով պարտություն կրելով ամերիկացիներից, 0:8 հաշվով՝ Իրանի հավաքականից, 3:5 հաշվով ՝ Թուրքիայի թիմից և 4:4 հաշվով ավարտելով իր մրցամարտը Հնդկաստանի հավաքականի հետ:

Ինչպես և նախորդ մրցաշրջանում, մրցաշարի հաղթող է դարձել Իրանի հավաքականը, որը եզրափակիչում 6:2 հաշվով հաղթել է Ռուսաստանի թիմին:

Բրոնզե մեդալների համար մրցամարտում ԱՄՆ ըմբիշները 7:1 հաշվով հաղթել են ուկրաինացիներին: 5-րդ տեղի համար մրցապայքարում Մոնղոլիայի հավաքականը 5:3 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի թիմի, իսկ 7-րդ տեղի համար մրցամարտում Թուրքիայի հավաքականը 6:2 հաշվով հաղթել է ճապոնացիներին: