wrestling.am Օգոստոսի 10-16 Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում կայանալիք երիտասարդների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը հանդես կգա 6 ըմբիշով: Ինչպես նշեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, Բրազիլիա կմեկնեն օգոստոսի 4-ին, և տեղում մեկ շաբաթանոց հավաք անցկացնելուց հետո տղաներն օգոստոսի 11-12 լիովին պատրաստ կպայքարեն մեդալների համար. տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:
Հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականի՝ Բրազիլիա մեկնող կազմը.
50 կգ՝ Նորայր Հախոյան, Երևան
55 կգ՝ Սլավիկ Գալստյան, Երևան
60 կգ՝ Տարոն Դումոյան, Երևան
66 կգ՝ Կարեն Ասլանյան, Երևան
74 կգ՝ Արմեն Հակոբյան, Երևան
130 կգ՝ Էդգար Խաչատրյան, Երևան
Սալվադոր դե Բայայում Արմեն Բաբալարյանին կօգնի հավաքականի մարզիչ Մովսես Կարապետյանը: