wrestling.amՄրցաշրջան-2015-ի ըմբշամարտի եվրոպական օրացույցը հարստացել է ևս մեկ կարևոր ու հետաքրքիր մրցաշարով:
Ինչպես տեղեկանում ենք մարզաձևի եվոպական միության՝ CELA-ի պաշտոնական կայքից՝ http://cela-wrestling.com/-ից, եկող տարի միության կողմից կկազմակերպի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Այդ ստուգատեսը (հունահռոմեական ոճի, կանանց և տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտերի) 2015 թ մարտի 24-29-ը նախատեսվում է անցկացնել լեհական Վալբժիխ քաղաքում, որը գտնվում է Վրոցլավի հարևությամբ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնեց, որ առաջին անգամ կազմակերպվող այդ պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու ու մասնակցելու համար հունվարի 20-22-ը Երևանում ՝ խուլ-համրերի միավորման մարզադահլիճում կանցկացվի մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 1-ին առաջնությունը: Այս ստուգատեսի արդյունքներով կհամալրվի մինչև 23 տարեկանների մարզաձևի Հայաստանի հավաքականի կազմն, որն էլ կսկսի նախապատրաստվել 2015 թ մարտի երկրորդ կեսին Լեհաստանում ընթանալիք այդ տարիքային խմբի Եվրոպայի 1-ին առաջնությանը: Բաղադադյանն, ով կգլխավորի նաև այդ ընտրանին, հավաստիացրեց, որ այդ տարիքային խմբում ներկայում ունենք զգալի թվով առաջատար ըմբիշներ, որոնցից եվրոպական մրցասպարեզում կարող ենք հաջողություններ ակնկալել: