Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը.
«Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեր թիմի հիմնական կազմի չորս տղաները` Արթուր Դավթանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Հարություն Մերդինյանը, ինչպես նաեւ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Վիգենն ու Արմենը բազմամարտիկներ են, առանձին գործիքների վրա նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Մեզ պետք են բազմամարտիկներ, ապագայում թիմային պայքարի համար: Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը պետք է թիմով մասնակցենք:
Հավաքականում հիանալի մթնոլորտ է, ավելի լավ չէր կարող լինել»,- Հակոբ Սերոբյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը::
Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-23-ը Ռումինիայում: