Ապրիլի 7-8-ը Երևանում տեղի կունենա կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու են 28 պետություններից մոտ 700 մարզիկ: Այն նվիրված է լինելու Երևւան քաղաքի 2800-ամյակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Անդրանիկ Հակոբյանի խոսքով առաջնության մասնակցության հրավեր ուղարկվել են բոլորին` այդ թվում Թուրքիային ու Ադրբեջանին: Ադրբեջանը, սակայն, հրաժարվել է մասնակցությունից և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը, որպեսզի նրանք նույնպես չմասնակցեն մրցաշարին:
Թուրքիայի ազգային հավաքականը չի մասնակցելու առաջնությանը, սակայն կա թիմ, որը ցանկություն է հայտնել մասնակցելու և հայտ է ներկայացրել:
Տեսանյութերը` Panorama.am, NEWS.am Sport