armsport.amԻսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը համոզմունք է հայտնել, որ Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնությունն իր համար վերջին Մունդիալն է լինելու, հայտնում է իսպանական մամուլը։

Եվրո-2016-ին մասնակցել-չմասնակցելու առումով, սակայն, Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը նույնպիսի՝ բացարձակ վստահությամբ չի արտահայտվել։

«Հարկավոր է մտածել այն մասին, թե, արդյո՞ք, կկարողանամ մասնակցել Եվրոպայի հաջորդ առաջնությանը։ Տեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները։ Իսկ 2018 թվականի աշխարհի առաջնությանը հաստատ չեմ մասնակցելու»,-նշել է Չավին։

«Ինչ վերաբերում է Բրազիլիայում կայանալիք Մունդիալին, ապա մենք՝ բոլորս վառվում ենք ցանկությամբ՝ այնտեղ հնարավորինս լավ խաղալ։ Ցանկանում ենք նաև լավագույնս հանդես գալ Իտալիայի հավաքականի հետ վաղը (մարտի 5-խմբ.) կայանալիք ընկերական խաղում»,-հավելել է կատոլոնական գրանդի առաջատարներից մեկը։