Կրեմլը ցավում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացված թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որով նա լուսանկարվել է, չկա կարմիր աստղ, որը ցույց է տալիս, որ թյուրքական աշխարհի կենտրոնը գտնվում է Ռուսաստանում՝ Ալթայում։
«Մեր թուրք գործընկերները խթանում են թուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա թյուրքական աշխարհի կենտրոնում դեռևս մեծ կարմիր աստղ չկա: Այն Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում, ցանկացած թուրքի համար այն սուրբ վայրում, որտեղից նրանք սերում են», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Նա նշել է, որ դա ասում է՝ որպես թուրքագետ։
Էրդողանին վերը նշված քարտեզը, ինչպես հայտնել ենք, նվիրել էր Հանրապետության Ազգային շարժման ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։ «Թուրքական աշխարհը», ըստ քաղաքական գործչի, ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի որոշ տարածքներ։