Պարտավոր ենք արդարացնել մեր երկրպագուների սպասելիքները: Այս մասին «Спорт День за Днем» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը՝ խոսելով հավաքականի մասին:
«Վնասվածքի պատճառով ազգային հավաքականի և «Ուրալի» մի քանի խաղ բաց թողեցի, սակայն հիմա ամեն ինչ անում եմ, որ ավելի լավ խաղամ: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել ազգային հավաքականիս: Ընթացիկ շրջանը մեզ համար անհաջող դասավորվեց՝ մենք վերջին տեղը գրավեցինք: Բայց ունենք երիտասարդ և լավ թիմ: Առաջիկայում նոր ընտրական մրցափուլն է, որում պարտավոր ենք արդարացնել մեր երկրպագուների սպասելիքները: Հավատացե՛ք, շատ ենք ցանկանում հայտնվել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում»:
Խոսելով Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի և Ղազախստանի դեմ դիմակայություններում Հայաստանի հավաքանի հեռանկարների մասին՝ ֆուտբոլիստն ասել է.
«Հեշտ խումբ չէ, սակայն եթե մենք յուրաքանչյուր խաղում ներդնենք մեր ողջ ուժերը, շանս անպայման կլինի»:
Այն հարցին, թե ինչպես է արձագանքել Մանուչարյանը Հայաստան-Ալբանիա հանդիպման հնարավոր պայմանավորվածության մասին լուրերին, ֆուտբոլիստը հավելել է.
«Նման մեղադրանք կարդալն ինձ համար ծիծաղելի էր: Շատ լավ գիտեմ տղաներին և վստահեցում եմ՝ նման բան հիմնականում հնարավոր չէ: Հետևյալ դիրքորոշման կողմնակիցն եմ՝ եթե դու ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրում ես, անհրաժեշտ են ապացույցներ: Դրանք չկա՞ն, լռիր և նստիր: Այն տպավորությունն ունեի, որ լրագրողը նստել է տանը և ոչինչից ինչ-որ բան հորինել»: