Պետական վիճակախաղերի պատմական ռեկորդ է սահմանվել 2021 թվականի հունվարի 1-ին։ Ամանորի խաղարկության շրջանակներում հայտնվել է 581 նոր միլիոնատեր, - գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ընդհանուր առմամբ, ռուսական լոտոյի 1369-րդ ամանորյա խաղարկությունում խաղարկվել է ավելի քան 2 միլիարդ ռուբլի: Երկրում հայտնվել է վիճակախաղի 581 միլիոնատեր։ Առաջին անգամ մեկ հաղթող ստացել է մեկ միլիարդ ռուբլի», - հայտնում է աղբյուրը: