armnoc.am Էջմիածին քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 50 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգի ըմբիշները:
Հայաստանի չեմպիոններ դարձան Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Վարշամ Մակարյանը (96 կգ):
Մարտի 17-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: