armnoc.am  Շախմատի Հայստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:

Առաջնության վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Դինա Բելենկաըան էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 38-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել: «Յուգրան» ոչ-ոքի 2:2 խաղաց Սանկտ-Պետերբուրգն ներկայացնող թիմի հետ: 9 տուրից հետո «Յուգրան» հավաքեց 11 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը: