Հայաստանցի մարզիկ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը նվաճել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Այս մրցաշարն ընթանում է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում:
Դավթյանն իր առաջին մրցամարտում հաղթել է բուլղարացի Յանիսլավ Գերչևին, այնուհետև' պորտուգալացի Նունու Կարվալիուին, բայց երրորդ մրցամարտում զիջել է վրացի մարզիկ Ամիրան Պապինաշվիլուն:
Բրոնզե մեդալի համար մրցապայքարում Դավթյանը հաղթեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին:
Առաջնության կանանց մրցաշարում հայաստանցի ձյուդոիստ Ժաննա Ստանկևիչը զբաղեցրել է 7-րդ տեղը:
Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են նաև 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը:
Դիտվել է 28 անգամ: